| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            13-րդ դարի հայկական ճարտարապետության «գոհարն ու շտեմարանն» է Գանձասարի հռչակավոր վանական համալիրը։ Վանքն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի կեսերին՝ հայոց կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից։ 1216-1238 թվականներին Խաչենի գահերեց մեծ իշխան Հասան Ջալալ-Դոլան կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ նրա հյուսիսային պատին թողնելով 27 տողից բաղկացած վիմագիր արձանագրություն։ 
14-րդ դարի վերջերից մինչև 1815 թվականը վանքը եղել է Գանձասարի կաթողիկոսության աթոռանիստը, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց։ 18-րդ դարի սկզբին հանդիսացել է Արցախի ազատագրական շարժման կենտրոն։ Վանքի պատերին կա շուրջ 200 հայերեն արձանագրություն։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Գանձասարի վանքն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր Գանձասարի հայկական վանական համալիրը համարվել «աղվանական եկեղեցական ճարտարապետության մարգարիտ», երբ 13-րդ դարում Արցախում և, ընդհանրապես, տարածաշրջանում աղվանական բնակչություն գոյություն չուներ։