|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մարզերում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամբողջովին բարեկարգվում է Խոր Վիրապ վանական համալիրի տարածքը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Արդեն իսկ մեկնարկել են աստիճանների փոխարինման աշխատանքները:
Ծրագրով կիրականացվի նաև՝ հարակից հատվածի ասֆալտապատում, ավտոկայանատեղիի և վաճառակետերի վերանորոգում, հարակից տարածքի կանաչապատում, լուսավորության ցանցի անցկացում»,- գրել է Սարգսյանը։