կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-27 13:22
Քաղաքական

Ըստ Փաշինյանի` Ռուսաստանն է 2016-ին թույլ տվել Ադրբեջանին` պատերազմ սկսել. Տարասով

Ըստ Փաշինյանի` Ռուսաստանն է 2016-ին թույլ տվել Ադրբեջանին` պատերազմ սկսել. Տարասով

Ռուս հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Регнум-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է անցյալ շաբաթ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին դատական համակարգի բարեփոխման և Արցախում «դավադիրներ տեսնելու» մասին:

Ըստ նրա` խոսելով «Արցախում դավադիրների մասին, որոնք նպատակ ունեն պատերազմ հրահրել և տարածքներ հանձնել», Փաշինյանը փորձեց կամուրջ գցել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփանակերտի ներկայիս իշխանությունների միջև:

«Եվ ակնարկ արեց. Քոչարյանը, ինչպես և իշխանությունները Ստեփանակերտում ռուսամետ տրամադրություններ ունեն, հետևաբար, նրանց` «որոշ տարածքներ հանձնելու պատրաստակամությունը» իբր ռուսական նախագիծ է:

Փաշինյանը մտադիր է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել 2016 թվականի ապրիլյան պատերազմի բոլոր հանգամանքները հետաքննելու համար:

Իսկ այժմ ուշադրություն դարձնենք այն խոսքերին, որոնք Փաշինյանն ասել է վերջերս ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Ես չեմ ցանկանում հավատալ, որ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը  չի օգտագործի իր լծակները տարածաշրջանում պատերազմ թույլ չտալու համար: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ սկսել և չի օգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքներից հետ պահելու համար»»,- գրում է Տարասովը և հավելում, որ, ըստ Փաշինյանի` դուրս է գալիս, որ Ռուսաստանն է 2016-ին թույլ տվել Ադրբեջանին` պատերազմ սկսել, ապա եզրահանգում անում. «Այսինքն` խոսքն արդեն ոչ թե ներքին հայկական գործերի մասին է, այլ Երևանը խաղում է Մոսկվայի հետ հարաբերությունները սրելու ուղղությամբ»:

Նա նաև անդրադառնում է Երևանում մայիսի 25-ին կայացած հանրահավաքին, որի մասնակիցները սպառնացել են Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Քաղաքագետը հիշեցնում է, որ «Իմ քայլը» հերքել է իր կապն այդ ցույցի մասնակիցների հետ:

«Եթե դա իսկապես այդպես է, ապա ՀՀ-ում ի հայտ է եկել նոր ուժ, որը գործում է Արցախի դեմ` Փաշինյանի շահերից ելնելով»,- գրում է Տարասովը:

Նա նշում է, որ տարբեր են նաև Երևանի և Ստեփանակերտի մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«Ստեղծված իրավիճակում Բաքու-Երևան առարկայական բանակցությունները կորցնում են իրենց հեռանկարը»,- հետևություն է անում է քաղաքագետը: