կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-16 11:42
Արցախ

Լավրովը վերադառնում է 2016-ի պլանի՞ն. Տարասով

Լավրովը վերադառնում է 2016-ի պլանի՞ն. Տարասով

Մոսկվայում երեկ կայացել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանսակցությամբ` ԼՂ հակամրտության կարգավորման հեռանկարներին նվիրված բանակցություններ: Դրանց Регнум-ում հրապարակված «Լեռնային Ղարաբաղ. Լավրովը վերադարձել է 2016-ի պլանի՞ն»  հոդվածով անդրադարձել է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա  բարձրաձայնում է այդ միտքը` հիմնվելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարության վրա,: Մամեդյարովը բանակցություններից  հետո բավականաչափ անկեղծացել էր և ասել, որ քննարկումներ են կայացել ծրագրի հիման վրա, որը 2016-ին առաջարկել է ռուսական կողմը:

«Կայացել են լայն առարկայական բանակցություններ… Քննարկվել են հարցեր, որոնք մինչ օրս խոչընդոտել են  բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել լիարժեք առաջխաղացման մասին: Սակայն մենք կարողացանք ավելի մանրամասն և խորությամբ հասկանալ այն պահերը, որոնք հայկական կողմի հետ խնդիրներ էին առաջացնում:

Քննարկումները տարվել են Ռուսաստանի կողմից 2016-ին առաջարկված պլանի շուրջ:

Բնական է, որ մի հանդիպման ժամանակ  բոլոր հարցերը հնարավոր  չէ լուծել: Այդ հանդիպման ձեռքբերումը եղավ այն, որ մենք հասկացանք` ինչ խնդիրներ կան, ինչ խնդիր պետք է լուծել: Օրինակ` Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի և անվտանգության հետ կապված հարցեր: Իսկ մենք առաջին հերթին շեշտը դնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման  և բռնագաղթածների` հարազատ հողեր վերադարձի վրա: Քննարկումները եղել են այդ 4 հարցի շուրջ: Որոշում է կայացվել շարունակել բանակցությունները»,- ասել էր Ադրբեջանի ԱԳն ղեկավարը լրագրողների հետ զրույցում:

Տարասովը հիշեցնում է, որ 2016-ին Մոսկվան առաջարկել է սցենար, որն այնուհետև անվանեցին «Լավրովի պլան»: «Այն ենթադրում էր ադրբեջանական «օկուպացված» տարածքների (ի դեպ, չակերտները հեղինակինն են.-խմբ.) ազատագրում Լեռնային Ղարաբաղի համապատասխան կարգավիճակի որոշման դեպքում»,-հիշեցնում է նա: