Փոխարժեքներ
14 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել արդեն այս ամիս, եւ դա երկրի պաշտոնական դիրքորոշումն է։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ ձեւաչափով նիստի ժամանակ հայտարարել է վարչապետը: Նա կրկին առաջարկել է ստորագրել արդեն համաձայնեցված կետերը եւ չլուծված հարցերի քննարկումը թողնել ապագային։ Դա նաեւ նշել է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախրարները պայմանավորվել են ուժեղացնել աշխատանքը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման ավարտի ուղղությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Բայց «չոր մնացորդում» առկա է մեկ բան. Երեւանն ու Բաքուն առայժմ մնում են իրենց շահերին։
Ի սկզբանե ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովից առաջ ենթադրվում էր՝ այդ ձեւաչափով կարող է տեղի ունենալ եռաչփ հանդիպում: Նախօրեին Նյու Յորքում իրադարձությունների զարգացման նման հնարավոր սցենարի մասին ակնարկել էր Լավրովը՝ առաջարկելով վերադառնալ մոսկովյան հարթակ՝ հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։ Սակայն Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հայտարարել է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ բանակցություններ անցկացնելու մասին պայմանավորվածություն «ձեռք չի բերվել»: Նրա խոսքով՝ «նման գաղափար կար, բայց այն ինչ-որ մեկի կողմից այն չի աջակցվել»։ Դրանից հետեւում է՝ նման բանակցություններ, այնուամենայնիվ, ընթացել են, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, դրանցից հրաժարվել է հայկական կողմը։ Տեղի են ունեցել միայն Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Փաշինյան երկկողմ բանակցությունները, սիկ Բաքվի եւ Երեւանի ղեկավարները միայն կարճ զրույց են ունեցել Կրեմլի գագաթնաժողովի ձեւաչափով։ Միեւնույն ժամանակ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը նշել է․ «ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներն, առանց բացառության Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների, ցանկացել են որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ», թեեւ, նրա խոսքով, «ոչ ոք, իհարկե, կոնկրետ ժամկետներ չի նշել. այդ գործը բարդ է»:
Իրոք, գործը ոչ միայն բարդ է, այլեւ ինչ-որ իմաստով նույնիսկ խորհրդավոր: Բանն այն է, որ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ ձեւաչափով նիստում՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշումներ ընդունեն առանցքային հարցերի շուրջ՝ տարածքային ամբողջկանության փոխադարձ ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում եւ ապագայում դրանք չներկայացնելու պարտավորություն»։ Բայց չէ՞ որ նա 2022 թ-ի հոկտեմբերին Պրահայում եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ հավաքվել էր եվրոպական մայրցամաքի երկրների մեծ մասի ղեկավարությունը, ստորագրել է մի փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայկական լրատվամիջոցներն այն ժամանակ հայտնում էին, որ այդ փաստաթղթի տակ, որը մշակվել էր 1991 թ-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դրվել է նաեւ Ալիեւի ստորագրությունը, եւ որ այժմ գործը սահմանագծման գործընթացի մեկնարկն է։ Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը հիմա խոսում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Եվ որտեղի՞ց եւ ինչո՞ւ է առաջացել Բաքվի պահանջը Երեւանից, որպեսզի նա հրաժարվի «տարածքային պահանջներից Ադրբեջանի նկատմամբ», որոնք ամրագրված են նրա Սահմանադրությամբ, սակայն ուղղակի կապ չունեն 1991 թ-ի Ալմաթիի հռչակագրի հետ: Եվ ինչո՞ւ է Բաքուն «ռասկրուտկա» անում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» նախագծի սցենարը։
Մեր կարծիքով, սա Բաքվի որոշակի հակաքայլն է՝ ի պատասխան Երեւանի արեւմտյան ռազմականացման, որում նա իր համար պոտենցիալ սպառնալիքներ է տեսնում։ Սա առաջին: Երկրորդ. Եմթադրենք՝ Երեւանն ու Բաքուն որոշել են այս փուլում վերադառնալ մոսկովյան բանակցային հարթակ եւ վերսկսել խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությունը։ Բայց այդ ժամանակ շատ բան պետք է սկսվեր գրեթե «մաքուր էջից», քանի որ այդ փաստաթղթի գոյություն ունեցող նախագիծը, որում համաձայեցված են համարվում բոլոր 16 կետերից 13-ը, պատրաստվում էր Արեւմուտքի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ։ Այն հրապարակված չէ, սակայն, ըստ փորձագետների, այն պարունակում է շեղումներ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան), որն ավարտեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Ճիշտ է, Հայաստանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «պաշտոնապես» հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ խաղաղ հայտարարությունից, սակայն այդ ձեւաչափով աշխատանքային խմբի շրջանակներում տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջընթաց չի ընթանում շուրջ մեկուկես տարի։
Սա հանգեցնում է այն մտքին, որ Բաքուն, ի սկզբանե համաձայնվելով Երեւանի հետ «խաղ» վարել այլ հարթակներում, նրան մղում է Արեւմտյան ծուղակի մեջ, ստեղծում է իր արեւմտյան դրեյֆի արդյունավետությունը զրոյացնող իրավիճակ։ Հայաստանը, ըստ երեւույթին, չէր ենթադրում Ադրբեջանի մանեւրումը դեպի Ռուսստան՝ կարծելով, որ նրան կհաջողվի նրա հետ բոլոր խնդիրները լուծել հակառուսական հարթակում՝ Թուրքիայի մասնակցությամբ՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի անդրկուլիսային աջակցությամբ։ Բայց արդյունքում այն մնում է ոչնչի հետ.չկա խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, չեն կարգավորվել հարաբերությունները Թուրքիայի հետ, բարդություններ Ռուսաստանի հետ եւ խնդիրներ Իրանի հետ։ Փոխարենը նշված են հեռավոր «արեւմտյան հույսերի հորիզոններ» եւ անիրատեսական սպասումներ։ Եվ դեռ. Հայաստանը Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում չի միացել ընդունված հայտարարություններից երկուսին՝ «Եվրասիայում անվտանգութայն ապահովման սկզբունքների մասին» եւ «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին»:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի