|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել CNN-ին, որի ընթացքում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Չելսի»-ի դեմ Բաքվում կայանալիք` Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին չմեկնելու որոշման մասին:
«Մեր տեղեկությամբ` Մխիթարյանին «խորհուրդ» են տվել Բաքվում չցուցադրել Հայաստանի դրոշը, եթե «Արսենալը» հաղթի եզրափակիչում: Դա անընդունելի է: Ինչպես հիշում եք, Հենրիխը Հայաստանի դրոշով էր Ստոկհոլմում կայացած 2017 թվականի Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո: Եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, ապա դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ պատրաստվում ես ցուցադրել քո դրոշը»,- ասել է Մելիքբեկյանը:
Տեսանյութն` այստեղ: