|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի և նժույգթափերի վարժություններում:
Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանն առաջին տեղն էին գրավել նաև թիմային պայքարում: Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգի թափեր վարժությունում, իսկ պտտաձողի վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: