Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում #Լրջացեք #ՀանունԵրկրի կարգախոսով` Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Անցնող մեկ տարվա մեջ հեղափոխությունն ու Արցախը կապեցին իրար, ամիսներ առաջ հեղափոխությունն ավելի վեր դասեցին, քան Արցախյան ազատագրական պայքարն է: Հիմա էլ խոսում են Արցախում հեղափոխության մասին։ Ի՞նչ հեղափոխություն, երբ Արցախում հեղափոխություն վաղուց՝ 1988թ.-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։ Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա։ 30 տարի առաջ լուծումը տրված է»,- ասաց դաշնակցական գործիչը։
Գեղամ Մանուկյանի խոսքով` ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը դավադրաբար հարձակվեց, հիմա այդ հակառակորդին տեղափոխում են Հայաստան։ Նա ներկաներին հիշեցրեց՝ այսօր իրենք իշխանություններին դեղին քարտ են ցույց տալիս՝ ասելով, որ վտանգավոր ջրբաժանի վրա են. ամբողջ բանակը, բանակի հրամանատարությանն ուզում են տանել քավարան՝ ապրիլյանի հետաքննություն անվան տակ։
«Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի' արեք: Մի′ արեք, ձեզ չեն ներելու»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։