Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ տարվա ընթացքում իշխանությունը փորձել է տարբեր ձևաչափերով ոչ պաշտոնական քննիչ հանձնաժողով ձևավորել, և իրականում ոչ պաշտոնական քննիչ հանձնաժողովը կա, ուղղակի՝ տարբեր մակարդակներով․ քննիչ հանձնաժողովներ կան իրավապահ համակարգում, երբ իրավաբանականը 2-3 տարի ավարտած, իրավաբան դարձած մեկը կարող է քննել գնդի կամ ավելի մեծ զորամիավորման հրամանատարի գործողությունները պատերազմի դաշտում և հետո դրա հիման վրա առաջադրել մեղադրանք, քննիչ հանձնաժողով կա հանրային տիրույթում՝ սկսած կեղծ կայքերից, կեղծ լրատվությունից, կեղծ հերոս մասնակից-դեմքերից, որոնք թիրախավրում են զինվորականների, ազատամարտիկների և այլն։ Քննիչ հանձնաժողովն արդեն ձևավորվել է ԱԺ-ում՝ հանձին ընդդիմության։ Այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ վերջին 2 ամսվա ընթացքում կառավարությանն ուղղված՝ ընդդիմության իրար հետևող մի շարք հարցերից 2 բան արդեն պարզվեց․ նախ՝ մի քանի օրվա տարբերությամբ տրված հարցերի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ադպես էլ մնաց հարցի մեջ՝ սեպտեմբերի 27-ին ինքը տեղյակ եղե՞լ է, որ պատերազմ է սկսվելու, թե՞ ոչ։
«Մի օր ասել է՝ տեղյակ եմ, մի օր ասել է՝ տեղյակ չեմ։ Սյունիքից դեկտեմբերին զորքը հետ քաշելու մասին․ մեր գործընկերներից շատերը պարբերաբար ԱԱԾ, ՊՆ գրում են՝ լավ ինչի՞ հիման վրա եք զորքերը հետ քաշել, որևէ պատասխան չկար։ Խաչաձև հարցումներից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասաց, որ ՝ այո՛, ես եմ հրամանը տվել»,- ասաց պատգամավորը։
Գեղամ Մանուկյանը մասնավորեցրեց, թե ինչ խնդիր պետք է լուծի քննիչ հանձնախումբը։ «Նախապատերազմական իրավիճակի պատրաստվածություն, պատերազմը ծնող պատճառներ, դիվանագիտական գործողություններ՝ դրան նախորդող տարիներին, հուլիսյան մարտեր, հետհուլիսյան իրավիճակ, ԶՈւ-ի ռազմավարական ծրագրերի մշակումներն ու հետապրիլյան վերազինման ծրագրերում եղած փոփոխությունները, այն, ինչ որ կատարվել է՝ պատերազմի ողջ ռազմական, քաղաքական պատկերը, որ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասաց նա՝ նշելով․ «Ապրիլյան պատերազմի ժամանակ գիտեինք, որ պատերազմ է, բոլորս պատերազմի մեջ էինք, գիտեինք, որ կռիվ է, բոթը կա, բայց որևէ մեկը գիտե՞ր՝ բունկերն ինչ է, բունկերի միջի քարտեզն ինչ է։ Նախարարն իր գործն էր անում, վարչության պետն իր գործն էր անում, մարզպետն իր գործն էր անում, գյուղապետն իր գործն էր անում, բայց այս պատերազմի ժամանակ արված բոլոր թիթիզությունները հավաքել եմ, երբ բնապահպանության նախարարը դիպուկահար զենքով նկար է ցույց տալիս և այլն»։
Մանրամասները՝ տեսանյութում։