Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսի»-ի դեմ Բաքվում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալին:
Լրատվամիջոցն իր այսօրվա հոդվածում շեշտում է, որ հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակն ամոթալի է ՈՒԵՖԱ-ի համար` միաժամանակ հավելելով, որ միջազգային ճանաչում ունեցող մարզիկը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով, որ Հայաստանում է ծնվել:
Առաջատար հեռուստաընկերությունը քննադատում է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումն ու մի քանի պատճառներ ներկայացնում՝
Ըստ CNN-ի` Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով բացակայությունը լոնդոնյան «Արսենալ»-ի համար հնարավոր է մեծ կորուստ լինի, և նրա՝ եզրափակիչին չմասնակցելու որոշումը դեմ է սպորտային մրցությունների բոլոր սկզբունքներին:
«Եթե «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պարտություն կրի, առաջ կգա այն հարցը, թե արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար»,- հարցնում է լրատվամիջոցը`միևնույն ժամանակ առաջարկելով երկու անգլիական ակումբներին` բոյկոտել ֆուտբոլային հանդիպումը, ինչը համախմբվածության և բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կնշանակի:
Հիշեցնենք, որ նախօրեին «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք` Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը: