|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն չի ունենա, այլ միայն կհիշեցնի նրան, որ խախտել է իր բոլոր պարտավորությունները. հայտնում է 1tv.ge-ն:
Լրագրողի հարցին` ի՞նչ կասեր նա Ռուսաստանի նախագահին, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Հետաքրքիր է, թե ինչ կպատասխաներ Պուտինը: Նա պետք է անի առաջին քայլը: Այժմ եվրոպական բոլոր գործընկերների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ունեցած խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի պահում միջազգային հանրության շրջանակում և ոչ ոքի չի հարգում: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլև ընդհանրապես Ռուսաստանի պահվածքին: Ի՞նչ տեսակի երկխոսություն կարող է լինել նման պայմաններում: Ես երկխոսություն չեմ ունենա Պուտինի հետ»: