|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը նպատակահարմար չէ, դա կարող է ընկալվել որպես սադրանք: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ամերիկայի ձայն»-ի վրացական ռադիոկայանին տված հարցազրույցում. հայտնում է ТАСС-ը:
«Ես խորհուրդ չէի տա անել դա: Երկիրը գտնվում է այնպիսի վայրում, որտեղ անհրաժեշտ է ուժեղացնել անվտանգությունը: Կարիք չկա անել քայլեր, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք: Բացի այդ` չեմ կարծում, որ ԱՄՆ-ը պատրաստ է այստեղ ռազմաբազա ունենալ, որը կգրավի ոչ միայն ՌԴ-ի ուշադրությունը, այլև ահաբեկչական շարժումների, որոնք շատ են մեր տարածաշրջանում»,- մասնավորապես ասել է Զուրաբիշվիլին: