| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը 2016-ից 2019 թվականների ընթացքում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ՝ նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Բացի այդ՝ նրանցից մեկին հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել։ Կինը և տղամարդը ամեն օր վերցրել են այդ անձանց վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։