Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության՝ 10, ծեծի՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, դատական ակտը չկատարելու եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած եւ 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: