Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության` 10, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հարկերից խուսափելու՝ 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, սպանության սպառնալիքի, դատական ակտը չկատարելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: