|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյուքնում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքվել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել:
Ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից: