|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից և ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել:
Գոնե մեզ փոխանցված և ճշտվող տեղեկության համաձայն՝ գործընթացի նախնական շրջանում զենքի գործածման իրավունք ստացող պաշտոնյաները վարորդների միջոցով են փաստաթղթերը շրջանառում: Թերևս հասկանալի չէ, թե ինչպե՞ս են իրենց անձը թաքցնելու փորձ անող պետական պաշտոնյաները Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստանալու համապատասխան թղթեր, որոնց դեպքում պարտավոր են մինչ այդ մեզի և արյան անալիզները հանձնել:
Հիշեցնենք, խոսքը բացառապես գազային ատրճանակի և որսորդական զենքի մասին է, մարտական զենք ստանալու իրավունքը վերապահված է բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: