կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 11:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՊՀ ուսանողները մեկ քացով այդ դռները կբացեն․ Գեղամ Մանուկյանը՝ բուհում կողպված ուսանողների մասին

«Դիմադրություն» շարժման՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի ուղղությունը մոտեցավ Երևանի պետական համալսարանին «Ուսանո՛ղ, ոտքի» վանկարկումներով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Պարզվեց, ռեկտորի հրամանով ԵՊՀ-ի դռները կողպել են ուսանողների վրա, որպեսզի դուրս չգան ու չմիանան բողոքի ակցիաներին։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։

«Հովի՛կ, իմ լավ բարեկամ, հիշիր Հայաստանում ժողովրդավարության համար որքան ես պայքարել, հիշիր տարկետման համար, հանուն գիտության որքան ես պայքարել։ Ու դրանից հետո ժողովրդավարության համար պայքարած Հովհաննես Հովհաննիսյանը, այսքան տարի հետո գալով իշխանության, պիտի լինի փոքր դիկտատո՞ր։ Եղբա՛յր, այդպես չէ, դռները որ փակում եք՝ 18-20 տարեկան տարեկան տղերքը, որ ի տարբերություն 2018-ին բանակից թռնելու ակցիաների, շատերը անցել են ծառայություն ու պատերազմ, մեկ քացով այդ դռները կբացեն»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց, որ հենց ԵՊՀ-ից է սկսվել 1988 թ-ի հեղափոխությունը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․