|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ` Էմանուել Մակրոնի հետ, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահն առաջարկել է Թուրքիայում «Սամպ-Տ» ՀՕՊ համակարգեր տեղադրել. հաղորդում է CNN-ի թուրքական գործակալությունը:
«Մեր հանդիպումների ընթացքում համաձայնության եկանք: Նրանք առաջարկել են Թուրքիայում տեղադրել մեկ «Սամպ-Տ» մարտկոց: Դրա հետ կապված մենք էլ ենք աշխատանքներ տանում: Այս պահին Ինջիրլիքում իսպանացիները մեկ «Պատրիոտ» մարտկոց ունեն, իսկ Քահրամանմարաշում իտալիացիները` մեկ «Սամպ-Տ» մարտկոց: Ցանկանում են այդ երկու վայրերում հետազոտություններ անել: Այդ թեմայով փորձում ենք նրանց օգնել: Եթե մեր նախագահի կողմից հարմար դիտարկվի, մոտ ապագայում, որպես բարի կամքի դրսևորում, թուրք-ֆրանսիական հարաբերությունների տեսանկյունից խորհրդանշական այս քայլի վերաբերյալ աշխատանքները կշարունակենք»,- նշել է Աքարը: