03 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 423.85 |
GBP | ⚊ | 488.97 |
GEL | ⚊ | 150.15 |
RUB | ⚊ | 4.07 |
USD | ⚊ | 402.21 |
Լիտվայի զինված ուժերի հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսն առաջարկում է Լիտվայի ունեցած PzH 2000 հաուբիցները եւ NASAMS ՀՕՊ համակարգերը Ուկրաինային չփոխանցել, հայտնում է Lrt.lt-ը։
«Ես պետք է ունենամ գործիքներ: Առանց զենքի մենք չենք կարող կատարել առաջադրանքը, բայց մեր ունեցած սպառազինությունն այն սահմանին է, երբ մենք այլեւս չենք կարող դրանք բաժանել»,- ասել է գեներալ-լեյտենանտը Պաբրադի զորամասում։
«Ես այսպիսի առաջարկ կանեմ, աջակցության այլ միջոցներ պետք է փնտրել»,- հավելել է նա։
Ռուպշիսը նաեւ ասել է, որ Վիլնյուսը կարող էր զենքով աջակցել Կիեւին, եթե հնարավոր լիներ մոտ ապագայում նոր զենք գնել եւ փոխարինել արդեն օգտագործվածները։
«Պետք է հասկանալ, որ մենք պարտավորություններ ունենք նաեւ ՆԱՏՕ-ի հանդեպ։ Մենք հստակ սահմանել ենք, թե որ ստորաբաժանումներն ենք դասում ՆԱՏՕ-ի ուժերին։ Բացի այդ, մենք պետք է փակ դիրքերից կրակ արձակելու համար միջոցներ ունենանք, կամ դաշտային հրետանի, կրակային հզորությամբ շարժական ստորաբաժանումներ եւ հակաօդային պաշտպանություն՝ որպեսզի աջակցություն ցուցաբերենք որպես ընդունող կողմ»,- ասել է գեներալ-լեյտենանտը։
Լիտվան դիտարկում է հաուբիցների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցման հնարավորությունը՝ Ուկրաինայից հարցում ստանալուց հետո։ Սակայն քննադատներն ասում են, որ վերոհիշյալ զենքի փոխանցումը կխաթարի Լիտվայի նոր ձեռք բերված ռազմական հնարավորությունները։