Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան, «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Որոշումը կայացրել էր «Արսենալ»-ը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, ՀՀ ԱԳՆ-ին ուղղված մեղադրանքներով է հանդես եկել: Երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանը Մխիթարյանին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար. հայտնում է Haqqin.az-ը:
«Հայաստանի ԱԳՆ-ի մասնակցությունը միայն ափսոսանք է առաջացնում: Ցավոք, այդ քայլերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ չէ իր ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, ինչպես նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում»,- ասել է նա` հավելելով, որ Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով այդ թեմային, մեղադրել էր Ադրբեջանին ռասիզմի մեջ: