Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ սեպտեմբերի 13-ին վիճակն օրհասական էր, մենք եկել ենք և հայտարարություն ենք արել։ Մեր աշխատանքը Ազգային ժողովից դուրս շարունակում է, միգուցե դա այս պահին տեսանելի չէ: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իհարկե, ժողովրդի հետ աշխատանքը, համոզման գործընթացը, ամենադժվարն է: Շատ դժվար է մարդկանց համոզել մի իրականության մեջ, երբ մարդկանց մի մասը մանիպուլացված է, մի մասն անտարբեր է, համակերպվել է այս ամենին, մի մասը վախենում է, որ նորից պատերազմ կսկսվի: Բայց երկրագնդի վրա չկա մի երկիր ու ազգ, որ իր պատմությունը կերտելու համար մարտնչած չլինի: Այդ առումով «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու: Շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունեություն է ծավալում, որը մենք կներկայացնենք: Դուք տեսել եք, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ ենք իրականացնում»,- ասաց պատգամավորը
Նա կարծում է, որ նախորդ շարժման ժամանակ կարողացան ժողովրդի մոտ ոգին բարձրացնել, ուղղել ողնաշարը, թույլ չտալ, որ ժամանակից շուտ փաստաթղթեր ստորագրվեն, բայց դա բավարար չէր: Նա նշեց, որ դա տեսնում են և հիմա որոշակի վերլուծություն են անում:
Հարցին, թե «Դիմադրության» շարժումն ի՞նչ փաստաթղթերի ստորագրում է կանխել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Դիմադրության» շարժումը կանխել է այն ծավալուն և արագընթաց գործընթացը, որը ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա։ Ակնհայտ է, որ պարտությունից հետո անընդհատ ճնշում են մեր իշխանությունների վրա նույն խաղաղության օրակարգով։ Մեր վրա ճնում են գործադրում մեր թշնամիները, մեր հակառակորդները: Մենք գտնում ենք, որ առանց իրական իրավիճակի փոփոխության գնալ խաղաղության անթույլատրելի է»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ չեն խաղաղության։
Խմբակցության ղեկավարը շեց, որ ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանին հարց է տվել, ինչի հիման վրա է ասում, որ բանակում բարեփոխումներ են իրականացվում և ինչ փաստաթուղթ է կազմել։ Նրա խոսքով՝ Փաշինյանը երկար-բարակ խոսեց և ասաց՝ ըստ էության, որևէ փաստաթուղթ չկա։ Դրանից հետո գալիս է ինչ-որ նախարար և ասում է, ինձ դուր չեկավ այդ փաստաթուղթը․ «Երկու տարի այդ փաստաթղթի վրա աշխատանք չի տարվել, զուտ խոսակցություններ են եղել։ Եթե խաղաղ պայմաններում կարելի է իրականացնել ամսից տարվա ընթացքում, ապա մեր իրավիճակում իրենց պարտավոր էին 3-6 ամսվա ընթացքում կազմել Զինված ուժերի բարեփոխումների պլանը, որը մինչև այսօր գոյություն չունի»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։