կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 20:05
Հասարակություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն` Մխիթարյանի` Բաքու այցելելու մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն` Մխիթարյանի` Բաքու այցելելու  մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնելու և մուտքի անցագիր ստանալու առնչությամբ պարզաբանումներ է արել:

Այդ մասին գրում է  Haqqin.az-ը:

«Մասնակցելով նմանատիպ խաղերի, երկրները ՈւԵՖԱ-ի կանոններով են առաջնորդվում և դրանց հիման խաղեր անցկացնում: ֆուտբոլի առանձնահատկությունն այն է, որ  այն թիմային խաղէ:  ««Դորտմունդի Բորուսիա» ֆուտբոլային ակումբի այցն Ադրբեջան ընկալվում է ոչ թե որպես անհատների այց, այլ թիմային այցելություն: Ու չնայած սպորտի եւ քաղաքականության միջև որոշ ընդհանուր եզրերին, Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ սպորտը եւ քաղաքականությունը չի կարելի նույնացնել, եւ սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է անցանկալի անձանց ցանկին, այստեղ յուրաքանչյուր դեպք քննարկվում է անհատական սկզբունքով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունից պարզ էր դարձել, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: 

Դրանից  հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կարող է Ադրբեջանի կողմից վիզա չստանալ:

Ադրբեջանական azerisport.com կայքը տեղեկություն տարածեց, թե Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ադրբեջանական իշխանությունները հնարավոր է չթույլատրեն մուտք գործել Ադրբեջան, քանի որ ֆուտբոլիստը համարվում է այդ երկրի սահմանն ապօրինաբար հատած անձ (ԼՂՀ է այցելել), իսկ Բաքու մեկնելու դեպքում հայ ֆուտբոլիստը կարող է ձերբակալվել` Ադրբեջանի օրենսդրության համաձայն:

Այս կապակցությամբ  yerkir.am-ը զրուցեց ադրբեջանցի լրագրող, ֆուտբոլային երկրպագու Շահին Ռզաևի հետ: Նա հայտնեց, որ ադրբեջանական կայքն ընդամենը իր կարծիքն է ներկայացրել եւ Մխիթարյանին չեն կարող  ձերբակալել, քանի որ երկրի քրեական օրենսգրքում նման հոդված չկա: