Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները համաձայնություն ունեն՝ սպասել ևս 7 օր և դրանից հետո հանդես գալ ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու հարցով Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով:
Մարուքյանը նշեց, որ հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: «Եվ ես ասել եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից կա նախաձեռնություն, որ ռազմական դրությունը հիմա հանվի, մենք նախաձեռնենք: ԳՇ պետը ինձ հորդորել և խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, ԶՈՒ-ում բազմաթիվ անելիքների հետ: Պատերազմի հետ կապված վտանգը չի անցել, և դեռ ամեն ինչ չի ավարտվել»,-ասաց Մարուքյանը:
Պատգամավորն ասաց, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որպեսզի երկրում սկսեն քաղաքական և քաղաքացիական պրոցեսներ: Մարուքյանի խոսքով՝ ԳՇ պետի խնդրանքն այն է եղել, որ առնվազն 7 օր դա չանեն: ԼՀԿ ղեկավարը նշեց, որ ընդունել է ԳՇ պետի առաջարկ-հորդորը: «Եվ մենք քննարկել ու որոշում ենք ընդունել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը երկրում վերացնելու վերաբերյալ ԱԺ առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո»,-ասաց նա ու հավելեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը նաև նրան է տեղեկացրել այդ պահանջի մասին:
Այսպիսով, ընդդիմադիր երկու խմբակցություններն ունեն համաձայնություն՝ սպասել 7 օր և դրանից հետո նախաձեռնել ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու վերաբերյալ խորհրդարանի արտահերթ նիստ: Նա շեշտեց, որ այս օրերին պետք է առաջնորդվել միայն ու միայն պետական շահով: Մարուքյանը հորդորեց քաղաքացիներին սթափ լինել, որևէ կերպ որևէ քայլ չանել պետական գույքի նկատմամբ, որևէ պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն չկիրառել: Մարուքյանը խստորեն դատապարտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությունը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: