|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստում որոշում կայացվեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, դրա համար նախաձեռնվել է ստորագրահավաք։ Այս մասին տեղեկանում ենք խմբակցության` Facebook-ի պաշտոնական էջից:
«ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գալ խորհրդարան՝ այն ստորագրելու»,- գրված է խմբակցության ֆեյսբուքյան էջում։