|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փաշինյանի այսօրվա ելույթին․
«Այսօր ՀՀ դատական իշխանության հիմնահարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը փաստացի շարունակել է դատական իշխանությունը կազմալուծելու, դրա նկատմամբ անթաքույց քաղաքական ճնշում գործադրելու եղանակով Սահմանադրական կարգը տապալելու համակարգային ծրագիրը:
Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները՝ զուգորդված երեկ և այսօր Դատական իշխանության նկատմամբ ոտնձգությամբ, իրենց էությամբ պետականակործան են և հակաիրավական:
Այժմ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության բանալին պատշաճ իրավական ընթացակարգերի հիման վրա դատավորի կարգավիճակ ստացած ու դատավորի գործառույթ իրականացնող ՀՀ քաղաքացիների մոտ է:
Նրանց կողմից՝ իրենց սահմանադրական իշխանության նկատմամբ նետված բացահայտ մարտահրավերին չարձագանքելու դեպքում դատական գործընթացներին մասնակից յուրաքանչյուրի համար փաստացի իրավունք կստեղծվի պնդելու, որ իր նկատմամբ գործել է իշխող քաղաքական ուժի կամքը և ոչ թե իրավունքը»։