Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին սևազգեստ քաղաքացիների բերման ենթարկման միջադեպին:
«Մոտ մեկ ժամ անցկացրեցի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ իրավապաշտպանական բնույթի փաստաբանական օգնություն տրամադրելով ութ քաղաքացիների։ Ինչպես ինձ պարզաբանվեց, նրանք ոստիկանությունում էին հայտնվել մի քաղաքացու ահազանգով այն մասին, որ սևազգեստ մարդկանց ինչ-որ խումբ փողոցում զբոսնելիս ահաբեկում է մարդկանց (!)։
Վարչապետի՝ հունիսի 6-ի ելույթը, փաստորեն, ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք սևազգեստ մարդկանց վերաբերյալ, որն էլ հանգեցրել է այդ «ահազանգին»։
Խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները»։