կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 12:00
Քաղաքական

Որևէ ընտրացուցակով չառաջադրվելով՝ շարունակելու եմ կռիվ տալ այս ազգադավ և պետականակործան իշխանության դեմ. Գ. Գևորգյան

Որևէ ընտրացուցակով չառաջադրվելով՝ շարունակելու եմ կռիվ տալ այս ազգադավ և պետականակործան իշխանության դեմ. Գ. Գևորգյան
Ռազմական և քաղաքական գործիչ,  «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ  Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Սիրելի´ հայրենակիցներ, ի պատասխան այս օրերին ինձ ուղղված ձեր բազմաթիվ հարցերի, հայտնում եմ տեսակետս և դիքորոշումս առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին իմ մասնակցության վերաբերյալ.
Քաղաքական դաշտին պարտադրված խորհրդարանական ընտրություններին որևէ կուսակցության և դաշինքի ընտրացուցակով չեմ առաջադրվելու: Հավատարիմ մնալով սկզբունքներիս և ազգային գաղափարախոսությանը, որպես ընդդիմադիր պայքարի առաջամարտիկ՝ շարունակելու եմ անզիջում կռիվ տալ այս ազգադավ և պետականակործան իշխանության դեմ։
 
Քաղաքական պայքարս սկսել եմ 2018-ի ապրիլից՝ հոսանքին հակառակ գնալով, ընտրել եմ ազնվությունը, սկզբունքայնությունն ու խիղճը, որովհետև համոզված եմ, որ այս կարևորագույն արժեքներն ի զորու են ոգի և ուժ տալ պայքարին։ Ինչու 2018-ի ապրիլից, քանի որ ինձ ի սկզբանե ակնհայտ էր նիկոլական «սիրո և համերաշխության հեղափոխության» էությունը, սեր գոռալով՝ ատելություն էին տարածում, ազգային գոռալով՝ թուրքասիրություն էին փառաբանում, հայրենիք գոռալով՝ մարդկանց սևերի ու սպիտակների էին բաժանում, հավատ՝ գոռալով վեհարան էին պղծում, Արցախ ասելով՝ թշնամուն կիրթ և կառուցողական էին համարում։ Եվ մի՞թե պարզ չէր, թե ովքեր էին և ինչու էին զավթել իշխանությունը։ Պարզ էր, և այս ամենը շատերն էին հասկանում...
 
Ավելի քան երեք տարի անցել եմ բազմաթիվ փորձություններով և պայքարի դժվարին ճանապարհով, բայց հավատարիմ եմ մնացել սկզբունքներիս։ Կարծում եմ, որ առհասարակ սկզբունքներին հավատարիմ մնալը մեծ կապիտալ է հանուն ազգայինի պայքարում։ Հաջողություն եմ մաղթում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր իմ գործընկերներին՝ հավատացած լինելով, որ միասնական անզիջում պայքարով կհասնենք հաղթանակի։ Քանի օր, քանի ժամ, քանի րոպե շուտ կարողանանք ոչնչացնել «նիկոլիզմ» ախտը, այդքանով կկարողանանք փրկել Ազգն ու Պետականությունը։
 
Պատի´վ ունեմ»։