|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլորվի դեպի պոպուլիզմ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքանը։
Նա մասնավորապես նշել է. «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ Փաշինյանը, հնարավորություն չունենալով արագ կամ կայուն կերպով վերափոխելու երկիրը, կգլորվի դեպի պոպուլիզմ, որը նրան բերեց իշխանության։ Այդպես էլ կա»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30-ից փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
