կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 23:20
Քաղաքական

«Հայկական ազգայնականությունից պոպուլիզմ». ՔՊ-ի անցած «ուղին» Wikipedia-ում

«Հայկական ազգայնականությունից պոպուլիզմ». ՔՊ-ի անցած «ուղին» Wikipedia-ում

2018 թվականին, դրանից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնական գաղափարախոսությունը բազմաթիվ փոփոխություններ է կրել, համենայն դեպս՝ թղթի վրա գրված գաղափարախոսությունը:

2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ հանրության լայն շրջանակներ կերակրվում էին փաշինյանական դեմագոգիայով և պոպուլիզմով՝ ապագայում Հայաստանին և Արցախին կապիտուլյացիայի ու երկիրը ծայրաստիճան ողբերգական վիճակին հասցնող,  Փաշինյանը իր ելույթներում, բացի պսևդոլիբերալությունից, կիրառում էր նաև կեղծ ազգայնականության որոշ տարրեր:

ՔՊ-ի «դավանած» գաղափարախոսությունն արտատպվել էր նաև Wikipedia օնլայն գրադարանում. այսպես՝ 2018 թ. նշվում էր, որ ՔՊ-ն, բացի ազատականությունից, հակակոռուպցիոն և պրոեվրոպական քաղաքականությունից, դավանում է «հայկական ազգայնականություն»:

Բայց արդեն 2019 թ.-ին` իշխանության բռնազավթումից մեկ տարի անց, ՔՊ-ն, ըստ Wikipedia-ի, հրաժարվել էր «հայկական ազգայնականությունից», դրան իբր փոխարինելու էին եկել առաջադիմականությունն ու լիբերալ ժողովրդավարությունը. ի դեպ վերջինիս առկայությունն ավելի զավեշտալի է, քանզի հենց այդ թվականից սկսվեցին հայկական դատական համակարգի դեմ իշխանությունների ոտնձգությունները` դատարանի շրջափակում, ՍԴ-ի դեմ պայքար:

Իսկ ահա արդեն 2022 թ. Wikipedia-ում, որպես Արցախի 75 տոկոսը հանձնած, 4000-ից ավել զոհի պատճառ դարձած ՔՊ-ի գաղափարախոսություն, նշվում են լիբերալիզմը, ռեֆորմիզմը (այնպիսի կարևորագույն ռեֆորմներ, ինչպիսին են աղի օգտագործումն ու որոշ վայրերում ծխելն արգելելը) և պոպուլիզմը. վերջինը միակ գաղափարախոսությունն է, որին ՔՊ-ն երբեք չի դավաճանել ու չի դավաճանի:

Նյութը` Yerkir.am