|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անցումային արդարադատությանը, երեկ Ազատության հրապարակում ՀՅԴ ականվոր գործիչ, Արցախյան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպին :
«Այսօր կրկին ակտիվացան «անցումային արդարադատության» մասին խոսակցությունները։
Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատության գործիքակազմ ներմուծելը իհարկե կնշանակի սովորական տռոցկիզմ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Բայց դա իհարկե չի կանգնացնի «անցումայինի» ջատագովներին - նրանցից շատերի մոտիվացիան ո՛չ Հայաստանի հետ կապ ունի, ո՛չ էլ իրավունքի (այսօրվա խուլիգանական միջադեպը՝ ապացույց (նկատի ունի Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպը- խմբ.))։