«Դեղին բաճկոններ»-ի հերթական շաբաթօրյա բողոքի ցույցը ամենասակավաթիվն էր
«Դեղին բաճկոններ»-ի այսօրվա բողոքի ակցիան Փարիզում դարձավ ամենասակավաթիվը` նոյեմբերի 17-ժից սկսած: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Այսօր Փարիզի փողոցներն են դուրս եկել 3 ու կես հազար մարդ:Անցյալ շաբաթ օրը Փարիզում ցույցին մասնակցում էր 4 հազար մարդ:Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցի 43 մասնակցի: