|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ներկայացնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից առաջին հարց-պատասխանը:
Հարց- Դուք մի քանի ամիս առաջ ասել էիք, որ բանակցային ճանապարհով հնարավոր է Հադրութը և Շուշին հետ բերեք, արդյո՞ք այս հայտարարությունը մնում է ուժի մեջ։ Բացի դրանից՝ ի՞նչ է սպասվում այն պայմանագրերին՝ նոյեմբերի 9-ին ստորագրված, հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված, ինչ-որ բան մենք կարողանալո՞ւ ենք փոխել, թե՞ ոչ:
Ռոբերտ Քոչարյան- Եթե այսպես շարունակվի, ապա ոչինչ հնարավոր չի լինի հետ բերել: Մեկ տարի անցել է, մեկ տարի ոչինչ չի բանակցվում: Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում Մոսկվայում միջկառավարական հանդիպումներում, միայն տեխնիկակական հարցեր են քննարկվում, որևէ առարկայական հարց Ղարաբաղի ապագայի և կարգավիճակի հետ կապված չի բանակցվում: Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չէ, ամեն օրը ես համարում եմ կորցրած օր: Դուք չե՞ք նկատել, որ Ղարաբաղից չեն էլ խոսում, ասելիք չկա, ինչ-որ կոմֆորտ զոնա է առաջացել: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովրդի մոտ տպավորություն է առաջանալու, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջանական բանակցությունների տիրույթում է, և Հայաստանը սրա հետ ունի միջնորդված առնչություն: