|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սիրիայի և Թուրքիայի միջև հակամարտությունը կարգավորելու համար հարկավոր է գործի դնել «քրդական խաղաքարտը». ըստ yerkir.am-ի՝ «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում կարծիք է հայտնել ռազմական պատմաբան, Հակաօդային պաշտպանության զորքերի թանգարանի տնօրեն Յուրի Կնուտովը:
Ըստ նրա՝ եթե Բաշար Ասադն ու Սիրիայի ժողովուրդը քրդերին ինքնավարություն տալու հարցը բարձրացնեն, ապա նրանք կմարտնչեն Դամասկոսի կողմից:
«Այս պահին քրդերը հնարավորություն ունեն աջակցելու Սիրիայի նախագահին՝ միաժամանակ պահանջելով, որ լիազորությունները, որոնք նրանք ցանկանում են ունենալ, պետք է ընդլայնվեն»,- ասել է պատմաբանը:
Նա համոզված է, որ նման քայլը կհանգեցնի այն բանին, որ Թուրքիայի տարածքում բնակվող քրդերն էլ կսկսեն ակտիվացնել իրենց պայքարը Էրդողանի դեմ, որի արդյունքում Թուրքիան կհայտնվի երկու ճակատով պատերազմելու խնդրի առջև:
«Քրդական խաղաքարտն այսօր շատ կարևոր է, այն հնարավորություն է տալիս լուծելու հակամարտային իրավիճակը և Թուրքիային բանակցությունների սեղանի շուրջը նստեցնելու»,- նշել է Կնուտովը: