կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-16 14:39
Քաղաքական

Ի՞նչ է նշանակում «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկոլ. Արմեն Աշոտյան

Ի՞նչ է նշանակում «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկոլ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի՞նչ է նշանակում «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկոլ։

Ուրեմն դու համառորեն խուսափես հրապարակավ հայտարարել, որ բացառում ես Արցախյան խնդրի փուլային տարբերակը, դու երբեւէ չհայտարարես, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մեզ էլ ասես՝ «չկաշկանդե՞ք»։

Մեր թողած բանակցային ժառանգությանն անուն կպցնես ու հրաժարվես, սակայն ինքդ դիվանագիտական ճակատում որեւէ ձեռքբերում, արդյունք չգրանցես ու փլուզես մեր բանակցային դիրքերը, մեզ էլ ասես «չկաշկանդե՞ք»։

Ուրեմն մի տեսանելի տեղում տատու արա, որ հիշես։

Արցախի հարցով ցանկացած ոչ հայանպաստ լուծում տալու փորձերդ ժողովուրդը ոչ միայն կաշկանդելու է, այլեւ հեռացնի քեզ իշխանությունից»։