|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից վերացրել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը` դուրս հանելով նրան զարգացող երկրների ցուցակից, որոնք ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուներից են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` Սպիտակ տան մամլո ծառայությանը հղումով:
«Ես եկել եմ այն եզրահանգման, որ, հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակը, ավելի նպատակահարմար կլինի 2019 թ. մայիսի 17-ից չեղարկել Թուրքիայի մատնանշումը որպես զարգացող երկիր-շահառու»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփը նախօրոք` մարտի 4-ին, տեղյակ էր պահել իր որոշման մասին ԱՄՆ Կոնգրեսին և Թուրքիային:
Նշենք, որ 1973 թ. ստեղծված արտոնությունների այդ ծրագրին Թուրքիան անդամակցում էր 1974 թվականից: