Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետի ռազմավարական ծրագրերից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն է։ Որքանո՞վ է իրատեսական ծրագրի մեկնարկը 2020-ին՝ հարցրինք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ունեմ մտավախություն, որ այդ ծրագիրը, ինչպես Հայկ Մարությանի մնացած «ռազմավարական» հռչակումները, կտորպեդահարվի, որովհետև ցայս որևէ հրապարակային հայտարարություն՝ ներդրումների մասով, չկա»:
Փաստորեն, ձախողում է, ո՞վ պետք է պատասխան տա։ «Վարչապետ Փաշինյանը և քաղաքապետ Մարությանը»: Փաշինյանը գոհ է քաղաքապետի աշխատանքից։ «Մարությանը շատ կարճ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, շուտով լրանում է նրա պաշտոնավարման 1 տարին, Աստված չտա՝ այն ամփոփելիս արձանագրենք լիակատար ձախողում»: Ե՞վ։ «Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն»: Նոր ընտրություննե՞ր։ «Հարցը թող մնա առկախված… այնուհանդերձ, հիշեք` աշխատավարձերի նկատմամբ վերջին մոտեցումը «Իմ քայլը» խմբակցությունը չհաստատեց, նշանակում է, որ ավագանու մեծամասնությունում ևս վերապահումներ կան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: