կարևոր
1795 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-02 09:10
Քաղաքական

Հռոմի ստատուտում վերապահումներ կարվե՞ն․ «Հրապարակ»

Հռոմի ստատուտում վերապահումներ կարվե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ»  գրում է․ «Կառավարությունը երկար մտորումներից հետո երեկ վերջապես Հռոմի ստատուտն ուղարկեց ԱԺ` վավերացման։ Հիշեցնենք, որ մարտին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց, այսինքն՝ եթե առանց վերապահումների Հայաստանը վավերացնի այդ համաձայնագիրը, պարտավոր է Պուտինի` Հայաստան գալուն պես ձերբակալել նրան ու հանձնել միջազգային դատարանին։ Համաձայնագրի վավերացումը, մեր տեղեկություններով, նախատեսում է պարզ ընթացակարգ՝ ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է։

Սա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Պուտինին վերաբերող դրույթի շուրջ կարող են վերապահում առաջարկել, իսկ դրանից հետո նախագիծը 3 շաբաթում կքննարկվի պատկան հանձնաժողովում ու կմտնի նիստերի մեծ օրակարգ։ Ի դեպ, ՔՊ ադեկվատ հատվածում հույս ունեն, որ Պուտինին վերաբերող դրույթի առնչությամբ վերապահում կարվի, հակառակ դեպքում այն վտանգավոր հետեւանքներ կունենա ՀՀ-ի համար, քանի որ ՌԴ պաշտոնատար շրջանակները չեն թաքցրել, որ Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում