Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.11 |
EUR | ⚊ | € 450.45 |
RUB | ⚊ | ₽ 4.8838 |
GBP | ⚊ | £ 522.39 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Թուրքիայի իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչություն, որը պետք է տեղի ունենար Ազգային մեծ ժողովում. հաղորդում է haberturk.com կայքը:
Ըստ տեղեկությունների՝ մեկ 1 տղամարդ և 1 կին մտել են Թուրքիայի խորհրդարանի շենք և հայտնել, որ հանդիպում ունեն գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Մահմութ Թանալի հետ։ Իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգման ժամանակ զինյալները փորձել են պատանդ վերցնել անվտանգության աշխատակիցներին, սակայն վնասազերծվել են։
Թուրքական աղբյուրի համաձայն` բերման ենթարկածները Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող ձախակողմյան Ժողովրդական-ազատագրական հեղափոխական կուսակցություն-ճակատի (DHKP-C) անդամներ են: Նրանց մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ, որոնք ամրացված են եղել մարմնի տարբեր մասերին։ Բերման ենթարկվածները հետախուզվում էին անվտանգության ուժերի կողմից` որպես վտանգավոր հանցագործներ։