|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կ.Պոլսի Օքմեյդանը շրջանի Դարուլաջեզե փողոցում դրված տոպրակը կասկածների տեղիք է տվել:
Ըստ Demokrathaber-ի՝ անցորդները զանգահարել են ոստիկանություն, փակվել է ճանապարհի երթևեկությունը:
Երկար ժամանակ տոպրակի պարունակությունը պարզելու համար աշխատանքներ տարած մասնագետները պարզել են, որ դրանում առկա ըմպելիքի շշի մեջ ռումբ է տեղադրված: Ոռւմբը պայթեցվել է նրանց հսկողությամբ:
Պայթած ռումբի մնացորդները տարվել են փորձաքննության: