|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների ընթացքում կհաջողվի մշակել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ առաջարկներ. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ունեն շատ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Միևնույն ժամանակ, Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև վերջին շրջանում բարձր մակարդակով հանդիպումները լավատեսության առիթ են տալիս:
Մայք Պոմպեոն ասել է, որ անհրաժեշտ է բարելավել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները, և հույս է հայտնել, որ հնարավորություն կլինի Լավրովի հետ հանդիպելու հունիսի վերջին Օսակայում կայանալիք «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում: