Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական բարելավման կոչ պարունակող բաց նամակով:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում կոնգրեսականները կոչ են արել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովը ծառայեցնել որպես շարունակական ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ կքննարկվեն համատեղ շահերի, ընդհանուր արժեքների, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Նամակում նաև կոչ է արվել աջակցել Հայաստանում ժողովրդավարության առաջընթացին, քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային ոլորտներում նոր մակարդակի վրա հանել երկկողմ հարաբերությունները:
Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոթը, Ֆրենք Փալոունը, Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆն ու Գուս Բիլիրակիսը:
ԱՄՆ Հայ Դատի գրասնեյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին նման նախաձեռնության համար: