Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սենատոր Ալեքսեյ Պուշկովն իր թվիթերյան էջում մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջնագիրը. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ նա հայտարարել է, որ Ռուսաստանին 2 ամիս է տրվում Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար: Պոմպեոն հավելել է, որ այդ երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ը չի արտադրի, չի փորձարկի և չի տեղակայի հրթիռներ, որոնց վրա տարածվում է պայմանագիրը: «60 օր հետո կտեսնենք` ինչ կլինի»,- ասել է նա:
«Վաշինգտոնում հասկանում են, որ Մոսկվան կմերժի այդ վերջնագիրը: Եվ այդ ժամանակ նրանք ամբողջ աշխարհին կհայտարարեն, որ ամեն ինչում դարձյալ մեղավոր է Ռուսաստանը և այդ պատճառով են նրանք պատռում պայմանագիրը: Նրանց հիմնավորում է պետք: Դրանում է Պոմպեոյի վերջնագրի իմաստը»,- գրել է Պուշկովը: