կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-14 13:05
Սպորտ

Մարզիկների ավանը պատրաստ է ընդունել Եվրոպական խաղերի մասնակիցներին

Մարզիկների ավանը պատրաստ է ընդունել Եվրոպական խաղերի մասնակիցներին

Մինսկում գտնվող Ուսանողական ավանի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ավանը հյուրընկալելու է հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերի համար Բելառուսի մայրաքաղաք ժամանած Ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակություներին:

Բելառուսի պետական համալսարանի հանրակացարանը բաղկացած է 9 շենքից եւ պատրաստ է հյուրընկալել մոտ 9800 մարդու: Համալիրը վերակառուցվել է Եվրոպական խաղերի համար: Բոլոր մարզօջախները գտնվում են ավանի հարեւանությամբ:

Օրերս Ուսանողական ավան է այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը բարձր է գնահատել համալիրի պատրաստվածությունը: 

Եվրոպական խաղերի ընթացքում ավանում կաշխատի մոտ 700 կամավոր: Սպասվում է, որ առաջին պատվիրակությունները Մինսկ կժամանեն հունիսի 15-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես է գալու 4000-ից ավելի մարզիկ՝ 21 մարզաձեւում: