| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            31-րդ ամառային օլիմպիական խաղերի մարզիկների օլիմպիական ավանն արդեն պատրաստ է:
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական ավանը ունի 17 հարկից բաղկացած 31 կառույց: Կա 3604 սենյակ` նախատեսված մոտ 10500 մարզիկի համար: Առավել քան 13.000 կամավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ կսպասարկեն օլիմպավանի բնակիչներին: Այն ամենամեծն է օլիմպիական խաղերի պատմության մեջ. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում, աշխարհի 206 երկրներից մոտ 10,500 մարզիկ կմրցի 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում: Այս խաղերի (օլիմպիական և պարալիմպիկ) թալիսմանները՝ Վինիսիուսը եւ Թոմը, կրում են բրազիլական ֆլորայի և ֆաունայի տարրերը: Թալիսմանները կոչվել են բրազիլական երաժշության լեգենդներ Վինիսիուս դի Մորայսի և Անտոնիա Կարլոս Ջոբինի (Թոմ Ջոբին) պատվին: Իսկ օլիմպիական խաղերի ջահի գույները նմանեցված են Բրազիլիայի դրոշին, ինչպես նաև խորհրդանշում են երկինքը, երկիրը, ծովը և հողը: