| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:
Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է 7 հա տարածքի վրա կառուցել կրթական ավան՝ տարրական, միջին և ավագ դպրոցի նոր մասնաշենքերով, մարզական համալիրով, արվեստի կենտրոնով: Ծրագրվում է մոտ ժամանակներս դպրոցում հիմնել արդիական սարքավորումներով համալրված լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ռոբոտաշինության և ինժեներական ծրագրեր:
Դպրոցի կրթական գերազանցության կենտրոնի ծրագիրը նախատեսվում է իրականացնել կառավարության հետ համատեղ: Այս ուսումնական տարվանից «Այբի» տարրական դպրոցի աշակերտների թիվը հասել է 82-ի, իսկ ավագ դպրոցինը՝ 260-ի: Այս ուստարում կբացվի նաև միջին դպրոցը: Սոցիալական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցի աշակերտների մոտ 80 տոկոսն ուսանում է բարերարների հատկացրած կրթաթոշակներով:
Կառավարության կայքի հաղորդմամբ` «Այբ» կրթական ավանում շարունակվում են նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցման աշխատանքները: Եկեղեցին կնվիրաբերվի Մայր աթոռ սուրբ Էջմիածնին: