կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 15:05
Քաղաքական

ՀՀ արտգործնախարարը մասնակցեց Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը

ՀՀ արտգործնախարարը մասնակցեց Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը.   «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-14-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսելում է: Այցի ընթացքում ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին:

ԱԳ նախարարը ելույթներ կունենա Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: