|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով օգոստոսի 18-19-ը Զալցբուրգում մասնակցել է «Աշխարհի տնտեսության եւ համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագրով ֆորումին, որին մասնակցում էին արտաքին գործերի նախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ եւ գիտնականներ, միջազգային կորպորացիաների նախագահներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, Զալցբուրգում Հայաստանի արտգործնախարարը նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել Ավստրիայի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:
Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկկողմ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: