|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Տալլինում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթներ ունեցան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ակնկալիքներին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը կարող է հանդիսանալ բրյուսելյան գագաթաժողովի կարևոր ձեռքբերումներից։