ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը շտապ նիստ է գումարել Լիբիայի հակամարտության հարցով, որից հետո կոչ է արել հակամարտող կողմերին հրադադար կնքել և քաղաքական որոշում կայացնել : Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Անվտանգության Խորհուրդը մտահոգված է Տրիպոլիում առկա անկայուն վիճակով, որը սպառնում է խաղաղ բնակչության անվտանգությանը:
2011թ-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո սկսվեց քաղաքական ճգնաժամ: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն է իշխում, իսկ արևմուտքում` Տրիպոլիում ղեկավարում է ազգային համաձայնության կառավարությունը` Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: